Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ որևէ ուժի հետ դաշինքով չենք գնա ընտրությունների. Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է զենքի ձեռքբերմանը այլ երկրներից։ «Մենք զենք ենք գնել թե՛ ՀԱՊԿ անդամ երկրներից, թե՛ արևմտյան պետություններից, և դա մեզ չի խանգարել։ Վատ պարողին միշտ մի բան խանգարում է», – նշեց նա։

Սարգսյանը նշեց, որ զենքի օգտագործման վայրի վերաբերյալ հավաստիացումները տրվում են թղթային համաձայնությամբ, ու մինչեւ 2018 թվականը Հայաստանը միշտ է օգտագործել այդ սպառազինությունը, այդ թվում՝ Արցախում։ «Դա չիմացության արդյունք է, ինչի մասին նա խոսում է», – ասաց նա։

Հարցին՝ Փաշինյանն այս ընտրություններում շանս ունի՞, Սարգսյանը արձագանքեց. «Չգիտեմ, հլը շուտ է դրա մասին խոսելը»։