Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Տնտեսություն

550 տոննա սիգի որս կթույլատրվի

2026 թ սիգ ձկնատեսակի 550 տոննա որս կթույլատրվի, իսկ կարաս եւ խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

2026 թ ընթացքում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակների եւ ժամկետների, արդյունագործական որսի կազմակերպման պայմանների եւ պահանջների նախագիծն ընդգրկած է կառավարության վաղվա նիստում:

 ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն իրականացնում է Սևանա լճում եւ դրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում էլ առաջարկվել է արդյունագործական որսի չափաքանակ:

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։

Գիտական կենտրոնը 2026 թվականի համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։ Կենտրոնը Սեւանա լճում իրականացրել են գիտական որս, ինչի արդյունքում նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ը։

Ի դեպ, նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 110 մլն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ: