Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնորդ կանայք. ովքեր են նրանց խանգարում եւ օգնում (տեսանյութ)

Հասարակություն
yerevan-1

Հասարակական սեկտորում կանայք ավելի շատ են, քան խորհրդարանում:

Խորհրդարանում կանայք ավելի շատ են, քան կառավարությունում: 

Հայաստանը երբեք չի ունեցել կին նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ,  և խիստ կասկածելի է, թե մոտ ապագայում կունենա. կանայք, որպես կանոն, ակտիվ են երկրորդ էշելոնում:

Ինչո՞ւ:

Ի՞նչ կամ ո՞վ է սահմանափակում կանանց գործունեությունը: 

«Թեմա» հաղորդաշարի տաղավարում այս հարցերը քննարկել ենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանի և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ: Հաղորդումը ներկայացնում է նաև մեր գործընկերների տեսանյութերը՝  Շիրակի և Լոռու մարզերում հայտնի ակտիվ կանանց մասին: