Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փակ վայրերում ծխելն արգելելը՝ տուգանքներ գանձելու համար չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
davit-petrosyan

Հասարակական և փակ վայրերում ծխելու համար արգելքը՝ տուգանքներ գանձելու համար չէ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Նշենք, որ այս տարվա սկզբին քննարկվում էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջարկում էր Առողջապահության նախարարությունը։  Այս սահմանափակումների գլխավոր նպատակը ծխողների թիվը նվազեցնելն է, նշում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։ «Այս դեպքում, մարդիկ, որոնք ծխող են, բա ի՞նչ անեն։ Ընդամենը խոսքը դուրս գալ ծխել- ներս գալու մասին է։ Դա այնքան հեշտ բան է։ Բոլոր եվրոպական երկրներում,ԱՄՆ-ում փակ տարածքներում ծխող մարդ չեք տեսնի։ Այսինքն, եթե մարդը միևնույնն է, համառորեն կնստի, ցուցադրական այնպես կանի, որ իրեն գան տուգանեն, իհարկե նա երևի արժանի է տուգանքի»,-ասաց նա։ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ իրենք հատուկ շրջել են  սրճարաններում ու հարցումներ  են անցկացրել։ Ըստ նրա՝ ծխելն արգելելը խնդիրներ չի առաջացրել։ «Երբ հարցնում էինք, թե ինչ են անում, երբ մեկը պատրաստվում է ծխել։ Ասում էին՝ մոտենում ենք և քաղաքավարի ասում ենք, որ մեզ մոտ չեն ծխում, միանգամից կամ հանգցնում են, կամ դուրս գալիս և երբևէ չի եղել կոնֆլիկտ»,- ասում է Դավիթ Պետրոսյանը։ Ավելին՝ տեսանյութով։