Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Տաճարից դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը

Հասարակություն
gexard1

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվեց Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերեց Աստվածամուխ Ս. Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար: Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին: Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: