Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաշքները տնակներում». աննախադեպ ցուցահանդես

Հասարակություն
shirak-1

Գյումրիում 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին «Շիրակ կենտրոնի» Շալե-Գյումրի հյուրընկալ սրահում, «Հրաշքները տնակներում» ծրագրի շրջանակներում կկայանա 14-ամյա պատանի տաղանդների՝ Հոբի, Մկրտչի, Փաշիկի և նրանց վարպետի՝ ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ներկայացվելու են պատանի նկարիչների և նրանց վարպետի տասնյակ աշխատանքներ: Նկարների վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է տնակներում բնակվող և ստեղծագործող հեղինակներին: Իսկ միջոցառման կազմակերպչական ծախսերը հոգալու նպատակով «Շիրակ կենտրոնն» ակնկալում է գործընկերների աջակցությունը:

Centre Of Political Culture and Agreements Development “Shirak” NGO 
Address: M. Khorenatsi 50/4, Gyumri, RA
Telephone: +(374 312) 6-69-92
+(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92
 
 
FOLLOW ME on twitter - http://twitter.com/ShirakCentreNGO
 
 
MY PUBLISH on issuu - http://issuu.com/shirakcentre.org