Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին (տեսանյութ)
Creative Armenia-ն մեկ տարեկան է: Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը ստեղծվել է ճանապարհ հարթելու անհատ արվեստագետների համար: Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյան նշում է՝ կազմակերպոււթյունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր մշակույթի ոլորտում ասելիք ունեն: Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին: Իր եւ Քրեյթիվ Արմենիայի հետ համագործակցության վերաբերյալ չի շտապում շատ փակագծեր բացել: «Մի քանի ֆիլմերի գաղափարներ կան, մոտ ժամանակներս կհայտարարենք »,- ասում է երաժիշտը: Դերասանուհի Արսինե Խանջյանը սիրով է ստանձնել խորհրդատուի դերը: Նա համոզված է ՝ Creative Armenia-ն օգնում է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին: Creative Armenia-ի տարեդարձի միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: