Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողներն՝ ընդդեմ հարկային օրենսգրքի փոփոխության

Հասարակություն
download

Այսօրվանից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն  ըստ տնտեսվարողների,  լուրջ վնաս կհասցնի փոքր ու միջին բիզնեսին: Աղանդերային պանիրների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սեյ Չիզ» ՍՊԸ-ն, խանութի հարևանությամբ ունի նաև հանրային սննդի կետ, հանրային սննդի ոլորտի հարկման համակարգում փոփոխություններից հետո   խանութը, հարկվելու է շրջանառության 20 տոկոսի դրույքաչափով. «Հանրային կետը, որը ծառայում էր որպես օգնություն, հիմա դառնում է մեզ համար բեռ»,- նշում է «Սեյ չիզ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Սարգսյանը: Ընկերության տնօրեն Սերգեյ Սարգսյանը ընդգծում է՝ հարկային բեռից խուսափելու համար  բիզնեսը մեկ այլ տնտեսվարողի հետ կիսելու մտադրություն չունի. «Դրա դեմ բոլորս պայքարում էինք, որ չլինեն նման փոխկապակցություններ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում անցած շաբաթվա վերջում քննարկել են փոքր և միջին բիզնեսում առկա խնդիրները. «Կստեղծվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից ՓՄՁ խորհուրդ»,- ասում է ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը: Նրա խոսքով , եթե խնդիրներն այս տարբերակով լուծում չստանան, ապա դրանք կքննարկվեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից ստեղծվող ՓՄՁ զարգացման խորհրդում: Ըստ նրա՝  Նիկոլ Փաշինյանը տեղյակ է «ՍԵյ Չիզի»  խնդրից, ՓՄՁ շահերի պաշտպանները բարձրաձայնել են նաև այդ հարցը. «Մերժում չեղավ, պիտի քննարկվի, ինձ թվում է առաջին հարցերից մեկը կլինի էդ խորհրդում, ինձ թվում է լուծումը կգտնվի և կներկայացվի կառավարությանը»: