Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել (տեսանյութ)

Հասարակություն
xalikyan

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:  Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկացն, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում»,- գրել է Խալիկյանը ֆեյսբուքի իր էջում: