Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորի Բալայանի որդու հետ կոնֆլիկտը «Երևան» բժշկական կենտրոնի շուրջ՝ շարունակվում է

Հասարակություն
rob2

«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ կոնֆլիկտը  չի մարել, աշխատողների մի մասը` 172-ից  60-ը  տեղափոխվել է այլ հաստատություն՝ «Սեբաստիա» բժշկական կենտրոն, սակայն «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանի խոսքով դա խնդրի լուծում չէ: Տարոն Տոնոյանն ու Հայկ Բալայանը 50-50 համամասնությամբ բժշկական կենտրոնի համասեփականատերերն են։  Զորի Բալայանի որդու հետ կոնֆլիկտը սկսվել է չորս տարի առաջ. «Ինձ գումար առաջարկեցին, որ ես թողնեմ գնամ, հետո ես ավելի շատ առաջարկեցի, որ  իրենք գնան, ասել են՝ դա չի քննարկվում, ես էլ ասեցի իմ հեռանալն էլ չի քննարկվում: Ես անցյալում հայտարարել եմ, որ Զորի Բալայանը փորձում է խլել հիվանդանոցը»,- ասում է Տարոն Տոնոյանը: Զորի Բալայանը Տարոն Տոնոյանին իր տուն է կանչել և ասել է, որ պետք է մոռանան խնդրի մասին. «Պետք է այնպես անենք, որ մեր թոռներն ուրախ լինեն, դու ու տղաս պիտի եղբայրներ լինեք»- ըստ Տարոն Տոնոյանի ասել է Զորի Բալայանը: Տարոն Տոնոյանն ակնկալում է, որ խնդիրը լուծում կստանա. «Կարծես արդարությունը վերահաստատվում է մեր երկրում, հուսով եմ այս խնդիրն էլ արդար լուծում կստանա»: Տարոն Տոնոյանը «Երևան» բժշկական կենտրոնի հարևանությամբ նոր հիվանդանոց է կառուցում, որտեղ կաշխատեն նրա նախկին աշխատողները: Նա մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում.  «Հայկ Բալայանը 95-ից 97 թվականներին ծառայել է բանակում, բայց կրթության և գիտության նախարարության փաստաթղթերում գրված է, որ այդ տարիներին նա սովորել է»: