Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Հասարակություն
shirxanyan

Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանն քիչ առաջ ազատ արձակվեց։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նրա պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը։ Պաշտպանության նախկին փոխնախարարի համար անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը։ Վահան Շիրխանյանը 2015 թ դեկտեմբերի 19-ից գտնվում էր անազատության մեջ։ Պաշտպանները պարբերաբար բարձրաձայնում էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն դատավորը չէր փոխում խափանման միջոցը։

Հայաստանում չարիքի իշխանության վերացումով պատճառաբանեց իր ազատ արձակումը Վահան Շիրխանյանը․