A
A
Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Էջմիածնի քաղաքապետ (տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կշարունակի կատարել քաղաքապետի լիազորությունները: Այս մասին համատեղ հայտարարեցին Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ փակ հանդիպման ավարտից հետո:
Ի դեպ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:
«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ընդգծեց նա:
Մարզպետն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել են նաև այլ հարցեր ` քաղաքի մանկապարտեզների , ֆինանսական խնդիրների մասին և այլն:
Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ ինքը ևս պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բաց է քննարկումների համար: Քաղաքապետն ասել է, որ չի կարող ասել, թե ԱԱԾ-ի դիմաց ակցիաները ևս կդադարեցվեն, թե ոչ, քանի որ դրանք այլ պահանջներով են: