Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնվել է ազնվացեղ եղջերուների առաջին ձագը

Հասարակություն
exjeru

Առավոտյան «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ում ծնվել է  եղջերուների առաջին ձագուկը: Նա արական սեռի է: Հիշեցնենք, որ ս․թ․ մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են Հայաստան՝ տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։ Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS) և HSBC Բանկ Հայաստանը։ Լուսանկարը՝ WWF -ի