A
A
Կանայք հավանել են Լեւոն Արոնյանի պատրաստած խորտիկը (տեսանյութ)
Նորվեգիայում անցկավող Altibox Norway Chess շախմատի մրցաշարի կազմակերպիչները հանգստյան օրը մասնակիցների համար կազմակերպել են նաեւ խոհարարական մրցույթ:
10 շախմատիստները նախապես բաժանվել են հինգ զույգերի: Լեւոն Արոնյանն այդ յուրատեսակ մրցույթում հանդես է եկել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները իրենց պատրաստած խորտիկները հյուրասիրել են մրցաշարը սպասարկող կանանց: Ինչպես հայտնում է շախմատային լրագրող Տարջեյ Սվենսենը, Լեւոն Արոնյանի պատրաստած ուտեստը դուր է եկել համտեսողներին:
— Tarjei J. Svensen (@TarjeiJS) 31 мая 2018 г.