Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիան քննադատել է Սերխիո Ռամոսին

Սպորտ

Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիան անդրադարձել է ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում տեղի ունեցած այն դրվագին, որի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք էր հասցրել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: «Վակի-գատամեն վտանգավոր հնարք է: Դրա համար էլ այն արգելված է ձյուդոյի մրցումներում: Դա մենք տեսանք ձեր կատարմամբ, եզրափակիչ խաղում», - նշված է ֆեդերացիայի թվիթերյան էջում: Նշենք, որ հանդիպման 25-րդ րոպեին եգիպտացի ֆուտբոլիստը Սերխիո Ռամոսի հետ պայքարից հետո վայր էր ընկել ուսի վրա եւ վնասել այն: Նա այժմ բուժում է անցնում Իսպանիայում: Ըստ նախնական տվյալների Մոհամեդ Սալահը կհասցնի վերականգնվել մինչեւ 2018 թվականի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկելու է հունիսի 14-ին, Ռուսաստանում, սակայն հնարավոր է բաց թողնի Ուրուգվայի հետ առաջին հանդիպումը: