Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալին» հետաքրքրել է «Յուվենթուսի» պաշտպանը (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-1

Լոնդոնի «Արսենալը» պաշտպանության գիծն ուժեղացնելու նպատակով մտադիր է ձեռք բերել իտալական «Յուվենթուսի» պաշտպան Մեհդի Բենաթիային: Այդ մասին հայտնում է Le10Sport կայքը: Մարոկոյի հավաքականի պաշտպանը մինչեւ «Յուվենթուս» տեղափոխվելը երկու տարի վարձավճարով հանդես էր եկել Մյունխենի «Բավարիայում»: Նա իտալական թիմի հետ երկու անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն եւ գավաթակիր: Ըստ նախնական տվյալների, «Յուվենթուսը» 31-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 20 մլն ֆունտ սթեռլինգ փոխհատուցում: «Արսենալը» միաժամանակ ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հույն կենտրոնական պաշտպան Սոկրատիսին, քանի որ այդ դիրքում հանդես եկող Պեր Մերտեզակերն ավարտել է ելույթները, իսկ Լորան Կոսելնին լուրջ վնասվածք է ստացել եւ չի կարող խաղալ մինչեւ այս տարվա վերջը: