Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրևի ժամանակ Գոգոլի փողոցում վտանգավոր է դառնում. ահազանգ (տեսանյութ)

Քաղաքականություն
almast-1

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի  փողոցի բնակիչներն ահազանգում են. «Ալմաստ» գործարանին կից գտնվող սեփական տները գտնվում են անմխիթար վիճակում:Ցանկացած հորդառատ անձրևից հետո սելավաջրերն ու աղբը Գոգոլ փողոցից լցվում են Ռուբինյանց փողոց և վտանգում մեքենաների երթևեկությունն ու հետիոտնի շարժը: Բնակչուհի Աղավնի Հովհաննիսյանը մյուս բնակիչների հետ բազմիցս դիմել է թաղապետարանին և խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին, բայց խնդիրը վերջնական լուծում չի ստացել: Բնակիչների պահանջն էր, որ սելավատարների առջևի բետոնե արգելապատնեշները բարձրացվեն, որպեսզի ջուրը չկարողանա շրջանցել ցածր պատնեշը: Ցածր պատնեշները ոչ միայն չեն կանխարգելում աղբի և սելավաջրերի հոսքը, այլև վտանգ են ստեղծում բնակիչների կյանքի համար: Թաղապետարանը բետոնե արգելապատնեշի վրա ամրաձողեր է մտցրել, սակայն կիսատ է թողել բարեկարգման աշխատանքները: Բնակիչները պնդում են, որ այդ ամրաձողերն ավելի վտանգավոր են դարձրել իրավիճակը, բացի այդ՝ այդտեղով է անցնում, ըստ բնակիչների, գերհզոր լարվածության էլեկտրագիծ: Ի պատասխան բնակիչների դիմումի՝ թաղապետարանից պատասխանել են, որ քաղաքապետարանից ֆինանսավորում չեն ստացել: Սակայն բնակիչներն էլ պնդում են, որ խնդիրը հրատապ է։