Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր ազգի մեծ հերոսները (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-3

Ովքեր են մեր հայրենիքի ապագա պաշտպանների հերոսները։ «Մոնթեն, Նժդեհը, Անդրանիկը»,- ասում է տասներկուամյա  Ռուբենը: Նրա մեծ տատը՝ Սոնյա Սիրունյանը դիպուկահար էր։ «39 տանկ է պայթեցրել ու հասել է մինչև Բեռլին»,- հպարտանում է Ռուբենը։ Ամեն տարի հաղթանակի այս օրը ընտանիքով թանգարան են այցելում, որտեղ ստենդներից մեկին տատիկի նկարն է փակցված։ Մեծ Հայրենականի հերոսների մասին ծնողներն են պատմել, դպրոցական ծրագիրը չի ընդգրկում։ ՊՆ-ի «Մայր Հայաստան» թանգարանը այցելուների պակաս չունի։ Եվ ոչ միայն մայիսի 9-ին։ Ավագ գիտաշխատող, մայոր Նարինե Խաչատրյանի խոսքով թանգարան են այցելում դպրոցականներ, զինվորականներ, զբոսաշրջիկներ և անգամ լրագրողներ։ Քիչ չեն նաև թանգարանի նվիրատուները։ «Ինչպես որ կյանքն է վերափոխվում, այնպես էլ վերափոխվում է թանգարանը, հետընթաց կամ առաջընթաց է ապրում»,-կես կատակ ասում է թանգարանի ավագ գիտաշխատող Համլետ Գևորգյանը։ Մի քանի օր առաջ ավարտել են մարշալ Բաղրամյանին նվիրված ցուցասրահի նոր էքսպոզիցիան։ Մենք պետք է հպարտորեն ու մեծ արժանապատվությամբ նշենք, ասում է Համլետ Գևորգյանը, հիշենք ու փոխանցենք մեր սերունդներին, որ որևէ նման փոքր ազգ երբևէ նման որակի ու քանակի զորահրամանատարներ ու խիզախ զինվորներ չի տվել մարդկությանը։ Երկու տասնյակ հազարից ավել հայ մարտիկներ մասնակցեցին Ստալինգրադի պաշտպանությանը։ 51-րդ գվարդիական դիվիզիայի կազմում մարտնչած Հրաչյա Քոչարը իր «Մեծ տան զավակները» գրքում կանմահացնի հայ զինվորների սխրանքները։