Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի ակտիվիստը ձերբակալված է. տեսանյութ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gyumri-1-1

Գյումրիում իրավիճակը լարված է: Ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը ձերբակալված է: Նա գտնվում է Ոստիկանության Մուշի բաժնում: Նրա պաշտպան Հայկ Հարությունյանը Ա1+ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղարիբ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 1 մասով՝ խուլիգանություն: Պաշտպանը պատրաստվում է ձերբակալման որոշումը վիճարկել դատարանում: Գյումրիում առավոտից երթը  շարժվել է քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանց են միացել Կենտրոնական շուկայի աշխատակիցները՝ փակելով շուկան։ Վարդանանց հրապարակում ՀՊՏՀ ԳՄ-ի դասախոս, ակտիվիստ  Կարեն Պետրոսյանին փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել, սակայն ցուցարարները թույլ չտվեցին նրան բերման ենթարկել: Դրանից հետո բերման ենթարկեցին համալսարանի մեկ այլ դասախոս, ակտիվիստ Ղարիբ Հարությունյանին։