Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գովազդում (տեսանյութ)
Արտասահմանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնա «Ինտերի» ֆուտբոլիստ:
Միլանյան ակումբը ներկա պահին քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Մխիթարյանը համաձայն է տեղափոխվել «Ինտեր»:
«Sportsmail» - ը հաղորդում է, որ անցյալ շաբաթ «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն «Յունայթեդի» գնահատումը կարող է ձգձգել հունվարյան գործարքի հեռանկարը:
Անգլիական Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գնի հարցում՝ 35 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բարձր տրանսֆերային գինը կարող է խանգարել Մխիթարյանին փոխել ակումբը հունվարին: 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Սակայն իտալական ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի այս գինը վճարելիս չխախտի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
----------
Դեկտեմբերի 20-ին, անգլիական Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բրիսթոլ Սիթիի» հետ:
«Յունայթեդի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը ժամանել են մարզաբազա՝ պատրաստվելու համար խաղին: Թիմի հետ Կարինգթոն է ժամանել նաև Հենրիխ Մխիթարյանը, ով «Mercedes» մակնիշի նոր ավտոմեքենայով է եղել:
Daily Mail-ը գրում է, որ «Բրիսթոլի» դեմ խաղում, Մխիթարյանը հույս ունի շանս ստանալ:
Այսօր նաեւ Մխիթարյանը, Ռեշֆորդը, Մարսիալը եւ Բային հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գովազդում:
FIFA18 վիդեոխաղի Ultimate Team-ում «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա 4-րդ մրցաշապիկը:
Այդ առիթով անգլիական ակումբը գովազդ է պատրաստել եւ հրապարակել այսօր, որում նկարահանվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: