A
A
«Բանանցը» եւ «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցն» այսօր իր հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Խաղի հաշիվը առաջին խաղակեսում բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը: Ընդմիջումից հետո, 66-րդ րոպեին, տանտերերի սերբ հարձակվող Նենադ Ինյացը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: «Գանձասար-Կապանը» վաստակեց 21 միավոր եւ պահպանեց իր դիրքը երկրորդ հորիզոնականում: «Բանանցը» վաստակած միավորներով (19) հավասարվեց «Շիրակին» եւ լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ տեղ: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է «Ալաշկերտը», որն իր ակտիվում ունի 30 միավոր: