Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին (տեսանյութ)

Սպորտ
Prediksi-Manchester-United-vs-Brighton-Hove-Albion-25-November

  Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղերը, այսօր մասնակցեց Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը:   Մանչեսթրցիները սեփական դաշտում ընդունեցին Պրեմիեր լիգայի նորեկ «Բրայթոնին», որը առայժմ վատ չի հանդես գալիս ուժեղագույնների մեջ եւ 16 միավորով զբաղեցնում է պատվավոր 9-րդ տեղը:   Լարված պայքարում ընթացած խաղն ի վերջո ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նվազագույն հաղթանակով՝ 1:0, ընդ որում 66-րդ րոպեին հյուրերի պաշտպան Լյուիս Դանկը գրավեց սեփական դարպասը:   Հներիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին, իսկ խաղի 71-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը փոխարինեց Մարսյալին: