Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը Պուտինի հետ քննարկելու է ԼՂ հակամարտության հարցը. ermenihaber.am

Քաղաքականություն
erdoxan

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան: Այդ մասին հայտնում է «Turkiyegazetesi» թերթի կայքը` հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին: Այցը մեկօրյա է լինելու, քանի, որ Էրդողանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնելու է Քուվեյթ: Թեև թուրքական աղբյուրը չի հաղորդում մանրամասներ Էրդողանի այցի մասին, սակայն մի քանի օր առաջ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս, նա հայտնել էր, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ  քննարկելու է մի շարք հարցեր, այդ թվում նաև  ղարաբաղյան հակամարտության հարցը: Էրդողանը մասնավորապես ասել էր. «Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի  մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։ Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ Էրդողանը այցելելու է Ռուսաստան: ermenihaber.am