A
A
«Գանձասար-Կապանը» հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Շիրակին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Արարատին»: Կապանյան ակումբը մինչ այդ սեփական դաշտում պարտվել էր միայն արարատցիներին, մրցաշրջանի մեկնարկային խաղում՝ 1:3: Բնականաբար, կապանցիներն այս խաղում ծարավ էին փոխհատուցման: Նրանք դրան շատ վստահ հասան՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ: Աչքի ընկան Գեղամ Հարությունյանն ու Լուբամբո Մուսոնդան: «Գանձասար-Կապանը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 18 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Շիրակին»: «Արարատն» ունի ընդամենը 6 միավոր եւ զբաղեցնում է վերջին 6-րդ հորիզոնականը: