Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավելագույնը 12 աստիճան ցուրտ՝ նոյեմբերին. ամսվա կանխատեսում

Կարևոր լուրեր Հասարակություն
november

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17...+200C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2...-70C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):  Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+150C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10...-150C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):  Լոռու մարզ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13...+180C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-100C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):  Տավուշի մարզ  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+20 0C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև      0...-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):  Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր  Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8...+100C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6...+70C, լեռնային շրջաններում` +1...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18...+220C, նախալեռնային շրջաններում մինչև +17...+200C, լեռնային շրջաններում` +12...+150C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0...+20C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2...-5 0C, լեռնային շրջաններում` -7...-120C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):   Երևան քաղաք  Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6`0C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15...+180C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -3...-5 0C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):  Սևանա լճի 2017թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 15...170C, որը բարձր է եղել նորմայից 3…4 աստիճանով: Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 1-ին և 6-ին՝ +28...+310C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 5…7 աստիճանով: Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 26-ին և 30-ին՝ 1...50C, երբ օրական միջին ջերմաստիճանի շեղումը նորմայի նկատմամբ կազմել է համապատասխանաբար նորմայից բարձր՝ 0-3 աստիճանով և նորմայից ցածր՝ 1...2 աստիճանով: Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 35-85%: Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 86%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 18.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 59%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 177.0 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 112%: Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 12 սմ-ով և կազմել` 1900.53մ: Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C: Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: