Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
krakoc

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին՝ Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայինի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար այս պահին բժիշկները պայքարում են: Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ ժամանել են դեպքի վայր, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գյխավորությամբ: Ավելին՝ այստեղ