Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Օփենում» հաղթեց Կարեն Գրիգորյանը (տեսանյութ)

Սպորտ
a1erevan-open-27.09.

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացած «Երևան Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարում հաղթեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Վերջին տուրում Հայաստանի նախկին չեմպիոնը ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ իրանցի գրոսմայստեր Մ.Ամին Տաբատաբաեին, սակայն նա լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց 2-րդը: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որը վաստակեց 7 միավոր եւ հերթական անգամ լրացրեց գրոսմայստերի նորման: