Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցակիցները հայտնի են

Սպորտ
artur-alexanyan

Այսօր Փարիզում կմեկնարկի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Գորգ կմտնեն հունահռոմեական 71-75-85-98 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Երեկ կշռման արարողությունից հետո հայտնի են դարձել նաեւ հայ ըմբիշների մրցակիցները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Վարշամ Բորանյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակչից։ Նրա մրցակիցը Յուրիսանդի Էրնանդեսն է` Կուբայից։ Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ։ Օլիպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւս կմեկնարկի 1/16 եզրափակչից։ Ալեքսանյանի առաջին մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհն է։