Բոլշեւիկներից հետո փողոցն ասֆալտ չի տեսել (տեսանյութ)
Հայաստանի երրորդ քաղաքի Լանջային փողոցը նույնիսկ գյուղական ճանապարհ չես անվանի. ոչ շտապ օգնություն է գնում, ոչ տաքսի։ Այս փողոցի բնակիչներն իրենց հանրապետական քաղաքապետին կոչ են անում լինել բարի եւ զբոսնել այս թաղի մեջ, գուցե նկատի, որ փողոցն ասֆալտ է ուզում։ Տեղացիներն ասում են՝ թող քաղաքային իշխանությունն ասֆալտը տա, մենք կփռենք: Բոլշեւիկներից հետո այս փողոցը ասֆալտ չի տեսել։ Քաղաքային իշխանությունների անտարբերությունից գերազանց օրինակ է վերցրել նաեւ Ջրմուղը, խմելու վթարված ջրագիծը վերջինիս բացարձակապես չի հուզում։ Բնակիչները կուրծք ծեծելով են ասում, որ անձամբ են ընտրել հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:Հիմա ցավում են, որ իրենց խնդիրների կողմը նայող քաղաքապետ չկա: Տեղեկացրել են նաեւ մարզպետին՝ խոստացել է մի բան անել: Բայց կարծես թե բոլորն են քնած։ Վանաձորցին չի ասի, թե հայերը ճանապարհ սարքող չեն, խոպաններում նրանք հենց դրանով են զբաղված, իսկ թե ինչպես են այստեղ գեղանի հայուհիները մտածում նազանքը չկորցնելու մասին՝ տեսանյութով