Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Լավրովին բարկացրել է ամերիկացի լրագրողների պահվածքը

Քաղաքականություն
1498283217

ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը քաղաքավարության դաս է տվել ամերիկացի լրագրողներին՝ Ավստրիայում  ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Այս մասին տեղեկանում էնք Ռիա նովոստիից Սկզբում ռուս դիվանագետին բարկացել է այն, որ ԶԼՄ ներկայացուցիչները  խմբվել են արտգործնախարարների  սեղանի շուրջը, առանց ուշադրություն դարձնելու  նրանց վրա, ինչպես նաև մեջքով շրջվելով նրանց. «Թողեք թարմ օդ շնչենք։ Սեղանի շուրջ մարդիկ են նստած, իսկ դուք մեզ թիկունք եք դարձրել։ Դա քաղաքավարի չէ»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Լրագրողներից մեկը ուշադրություն չդարձնելով ռուս դիվանագետի դիտողությանը, անփութորեն հենվել է  սեղանի վրա  խոսափողը մոտեցրել Լավրովին, փորձելով նրան հարց տալ.

«Այս ինչ անփութություն է, ո՞վ է Ձեզ դաստիարակել, ծնողնե՞րդ, ուսուցիչնե՞րդ։ Նրանք Ձեզ չե՞ն ասել, որ եթե նախագահը սկսում է  խոսել, պետք է այլ տեղ կանգնել»,- հանդիմանել է նրան ՌԴ Արտգործնախարարը։