Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը՝ շախմատի Ամերիկայի չեմպիոն

Սպորտ
unnamed-1-3

Ամերիկահայ շախմատիստ, 16-ամյա Սամուել Սեւյանն առաջին տեղը զբաղեցրեց Կոլումբիայի Մեդյելին քաղաքում ավարտված Ամերիկայի շախմատի առաջնությունում: Մեր հայրենակիցը վերջին՝ 11-րդ տուրում, ոչ-ոքի խաղաց պերուացի Խորխե Կորիի հետ: Այդպիսով, նա եւ եւս յոթ շախմատիստներ վաստակեցին 8,5-ական միավոր: Լրացուցիչ հաշվարկներով մրցաշարի հաղթող եւ Ամերիկայի չեմպիոն հռչակվեց Սամուել Սեւյանը: Ոսկե մեդալից բացի, նա նվաճեց նաեւ 2017թ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, որը տեղի կունենա Թբիլիսիում: Մեր մյուս հայրենակիցը՝ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը, 7 միավորով զբաղեցրեց 35-րդ տեղը: