Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Եվրոպայի սուպերգավաթի համար. տոմսերը վաճառքում են

Կարևոր լուրեր Սպորտ
sport-supergavat

Ֆուտբոլի եվրոպական միությունը սկսել է 2017 թվականի Սուպերգավաթի «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման տոմսերի վաճառքը: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլասերները նախնական հայտերը կարող են ներկայացնել մինչեւ հուլիսի 4-ը: Մեկ հոգին իրավունք ունի ձեռք բերել 4 օրինակ: Ամենաէժան տոմսերն արժեն 15, իսկ ամենաթանկերը՝ 50 եվրո: Հիշեցնենք, որ Եվրոպայի սուպերգավաթը խաղարկում են չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթողները: Իսպանական ակումբն այս տարի հավասարը չուներ չեմպիոնների մրցապայքարում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, առաջին անգամ հաղթող ճանաչվեց Եվրոպայի լիգայում: «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի  «Ֆիլիպ 2» մարզադաշտում: