Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ

Սպորտ
aronyan

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Այս անգամ Լեւոն Արոնյանի մրցակիցն էր Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Կողմերը շատ ակտիվ սկսեցին, արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ 38-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ տուրի մնացած 5 պարտիաները: Այդպիսով, մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վաստակել է 3,5 միավոր: Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի հենց ռուսաստանցի գրոսմայստերի հետ: