Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զենիթը» շարունակում է չվստահել ռուսաստանցի մասնագետներին

Սպորտ
sport-mancini

Ռուսաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբը թիմի գլխավոր մարզիչ է նշանակել իտալացի հանրահայտ մասնագետ, 52-ամյա Ռոբերտո Մանչինիին: Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, մարզչի հետ կնքվել է 3+2 տարի տարբերակով պայմանագիր: Ռոբերտո Մանչինին այդ պաշտոնում կփոխարինի ավելի 70-ամյա ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուին, որը ռուսական թիմում աշխատեց ընդամենը մեկ տարի: Հարկ է նշել, որ «Զենիթը» երկար ժամանակ չի վստահում ռուսաստանցի մարզիչներին եւ հիմնականում թիմ է հրավիրում արտասահմանցի մասնագետների: Մասնավորապես՝  2002 թվականից հետո սանկտպետերբուրգյան ակումբը տարբեր տարիներին գլխավորել են չեխ Վլաստիմիլ Պետրժելան, հոլանդացի Դիկ Ադվոկատը, իտալացի Լուչանո Սպալետին, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը եւ Միրչա Լուչեսկուն: