Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերացնում ենք համակարգը եւ ստեղծում ենք սպեցնազ» (տեսանյութ)

Քաղաքականություն
gov

Գյուղատնտեսական մի քանի փակ բաժնետիրական ընկերություններ կլուծարվեն։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած նախագիծը.  «Խոսքը գնում է հետևյալի մասին՝ մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, այս  պահին, այս համակարգը արդյունավետ չենք համարում: Կրթել, կրթել, կրթել , վերջում առաջացել է 352 ֆերմեր ու կոոպերատիվ: Վերացնում ենք համակարգը եւ դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ»,- նշեց վարչապետը ու հավելեց, որ ամեն տարվա վերջ այսուհետ  պետք է հաշվետվություն ներկայացվի, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ եւ քանի գյուղատնտեսի մոտ  է աչքերը սկսել փայլել:«ՙՈլորտում շատ համարձակ բարեփոխումներ են սկսվել: Մենք իրենց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց վարչապետը։