Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Ապրիլի 11-ին, ժամը 18։10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հերացի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային պահեստում (մոտ 12 քմ), որտեղ եղել է 11 հատ 200 լիտրանոց տարա, որից 8-ը լիքը, 3 հատ 100 լիտրանոց տարա և 6 հատ 20 լիտրանոց տարա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19։55-ին: Այրվել է 6 հատ 20 լիտրանոց տարա՝ ամբողջությամբ, իսկ մնացած տարաները՝ շիկացել էին։ ԱԻՆ