«Մենք ինչ ենք, որ ընտրենք. մեզ ով է բանի տեղ դնում» (տեսանյութ)
Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունները մեր քաղաքացիներին առանձնապես չեն ոգեւորում: « Ինձ չի էլ հետաքրքրում, որովհետեւ ամեն ինչ խաբում են, խաբում են ժողովրդին, ինչի՞ն հավատաս»,- ասում է հարցվողներից մեկը: «ՀՀԿ-ի դեմ խաղ չկա, ոնց ուզում անում են:Մենք ինչ ենք, որ ընտրենք: Մեզ ո՞վ է բանի տեղ դնում»: Երեւանի ավագանու ընտրություններին 3 ուժ է մասնակցելու: ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը: Քաղաքացիներից ոմանք բավարար են գնահատում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը, ոմանք՝ քննադատում: Երեւանում ընտրողների թիվը 841 973 է, նրանք մայիսի 14-ին պետք է ընտրեն 65 հոգուց բաղկացած Երեւանի ավագանի, որն էլ առաջին նիստում ընտրելու է քաղաքապետ։ Քաղաքացիների կարծիքները՝ տեսանյութում