A
A
«Փյունիկը» Գյումրիում վստահ հաղթեց «Շիրակին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» Գյումրիում վստահ հաղթեց «Շիրակին»: Հանդիպման արդեն առաջին կեսում փյունիկցիները երկու անգամ գրավեցին շիրակցիների դարպասը եւ նկատելի առավելությամբ գնացին ընդմիջման: Երկրորդ կեսում նրանք վստահաբար պաշտպանեցին սեփական դարպասը եւ ի վերջո հաղթեցին 2:0 հաշվով: «Փյունիկը» վաստակեց 36 միավոր եւ ընդհուպ մոտեցավ երրորդ տեղում գտնվող «Շիրակին», որը դեռեւս մեկ միավոր ավելին ունի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կապանի «Գանձասար-Կապանը» եւ «Ալաշկերտը», որոնք իրենց ակտիվում ունեն 39-ական միավոր: