Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ ենք լավ ապրելու, հարցրել են վարչապետին. ՀՀԿ հանդիպում՝ Ավանի մշակույթի տանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7

Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Ավան վարչական համայնքի մշակույթի տանը։ Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Շնորհավորելով ներկաներին Եղիշե Չարենցի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Ամիրյանը մեջբերում կատարեց, պոետից. «Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Այնուհետ խոսեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց «իմ շատ սիրելի ավանցիներ»-ին, «միշտ ՀՀԿ-ի կողքին լինելու համար, մի քաղաքական ուժի, որը երբևիցե չի վախեցել ու պատասխանատվությունից չի խուսափել»։ Երրորդ բանախոսը՝ Կարեն Կարապետյանն է։ Վարչապետը նշեց, որ վերջին հանդիպումներում փորձը ցույց է տվել, որ ամենաճիշտը հարցուպատասխանն է և առաջարկեց ավանցիներին հարցեր ուղղել իրեն։ Հարցեր որպես այդպիսին կարծես չկային, բայց վարչապետը հորդորեց ներկաներին չքաշվել ու տալ անհանգստացնող հարցերը։ Քաղաքացիներից մեկի հարցին, թե ծրագրերի իրականացման արդյունքում որքան աշխատատեղ կբացվի, վարչապետը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ խոստում տալուց բավականին ժլատ եմ, քանի որ երբ խոստում եմ տալիս, ցանկանում եմ անպայման դրա տակից դուրս գալ: Իրականում վստահ եմ, որ ինչ գործողություններ, ծրագրեր ունենք, բերելու է տնտեսության աճի, որը կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նրանից, թե բիզնես միջավայրը, բնակչությունը ոնց կաշխատի»,-ասաց նա և նշեց, որ թեև բոլոր խնդիրներն էլ կարևոր են, սակայն առաջնային խնդիրը համարում է  հետադարձ կապը հասարակության, բնակչության, գործարարի հետ: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «ե՞րբ ենք լավ ապրելու», որին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. « Ասեմ հետևյալը՝ չի լինելու մի պահ, որ մենք մեր առաջ նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դրել ենք. այն, որ հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,-ասաց վարչապետը։