Նախարարը մասնակցել է գործընկերների ընթրիքին
Աջակցիր «Ա1+»-ինԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է SEVAN STARTUP SUMMIT 2026-ի շրջանակում կազմակերպված գործընկերների ընթրիքին։
Նա ՖԲ ում այս գրառումներ է արել.
Բացման խոսքում ընդգծել եմ, որ SSS-ն արդեն վաղուց պարզապես տեղական միջոցառում չէ․ այն դարձել է միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիական մի հարթակ, որտեղ ձևավորվում են նոր կապեր, գաղափարներ ու հնարավորություններ։ Այսպիսի միջոցառումների շնորհիվ Հայաստանն ավելի տեսանելի է դառնում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Ուրախությամբ նշել եմ նաև, որ ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես համակազմակերպիչ՝ աջակցելով SSS-ի զարգացմանն ու միջազգայնացմանը. միջոցառման իրականացման նպատակով այս տարի ևս հատկացվել է 200 մլն դրամ։
Դե ինչ, նշեք ձեր օրացույցում
Հուլիսի 2️⃣6️⃣ - Օգոստոսի 1️⃣