Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գելափը» իշխանության դուստր ձեռնարկությունն է (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-nkar

«Համընդհանուր թշվառությունն ու անճարակությունը, որին իշխանությունները ժողովրդին հասցրել են, անթույլատրելի է: Ժողովուրդն ինքնահոսի վիճակում է և փորձում է միայնակ իր սոցիալ-տնտեսական վիճակը լուծել»,- Տավուշի մարզում երկօրյա քարոզարշավից հետո հայտարարում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Իշխանությունը ժողովրդից վերցրել է ամեն ինչ, բացի ձայնից: Իշխանությունն ունի մի քանի թեզ, որոնց միջոցով փորձում են վերարտադրվել՝ անտարբերության մթնոլորտի ստեղծում, երկրորդը՝ փող, որի միջոցով էլ փորձելու են վերարտադրվել, կան նաև կեղծ սոցիոլոգիական հարցումներ»: Նրա պնդմամբ՝ հասարակության մոտ իրենց նկատմամբ վերաբերմունքը բացասական չէ. «Տարբեր ԶԼՄ-ներով փորձում են քարոզել, որ մեր նկատմամբ կա բացասական վերաբերմունք: Բայց մենք քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում տեսնում ենք, որ դա այդպես չէ»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Մեկ տարվա ընթացքում մարդկանց կյանքը փոխվելու է: «Այն ուժը, որը երկիրը հասցրել է այս վիճակին, այլևս որևէ բան չունի անելու:     Տարբեր խավերի համար պայմաններ են ստեղծվելու»,- ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը: Անցած օրերին քարոզարշավին չէր մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանը, երբվանից նա կվերադառնա քարոզչական գործունեության. «Պարոն Հովհաննիսյանը ցանկացած պահի կարող է վերադառնալ: Այս պահին նա ԱՄՆ-ում է՝ գործնական հանդիպումներով»: Վերջերս «Գելափ» անունով մի կազմակերպություն տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընդհանրապես խորհրդարան չի անցնում: Ինչպես են ընդդիմադիրները մեկնաբանում այս հանգամանքը. «Նույն կազմակերպությունը 2013-ին էլ հայտարարում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 5%-ից ավել չի հավաքելու, բայց իրականությունը ցույց տվեց, որ նա ավելի քան 70% հավաքեց, պաշտոնական տվյալով մոտ 35% դարձրեցին: Այդ կազմակերպությունը նման է սովետական շրջանի կոոպերատիվներին, դա էլ իշխանության կոոպերատիվն է՝ դուստր ձեռնարկությունը»: Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չհավատալ նման հարցումներին: Նրա պնդմամբ՝ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական կազմակերպությունները ընտրարշավի սկզբում նման տվյալներ չեն հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում