«Մեր կանանց ձեռքերով ստեղծած արտադրանքն ամենահամեղն է» (տեսանյութ)
Օքսֆամ Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող «Գյուղմթերքի կին հերոս-2017» մրցանակաբաշխությանը կին-հերոս կոչմանն արժանացան այն կին ֆերմերները, որոնք նպաստել են իրենց համայնքների կայուն զարգացմանը, խթանել տեղական արտադրությունն ու առողջ սնուցումը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ գյուղատնտեսությունում կանանց զբաղվածությունը կազմում է շուրջ 60 տոկոս, արդյունքում՝ կոոպերատիվներ կան, որոնց հիմնական շարժիչ ուժը կանայք են. «Մեր կանանց ձեռքերով ստեղծած արտադրանքն ամենահամեղն է, քանի որ ներդրում են իրենց քրտինքը, ջանքերը. մեր հանրապետությունը էկոլոգիապես ավելի մաքուր արտադրանք է արտադրում գյուղատնտեսական մթերքների տեսանկյունից եւ այդտեղ ոչ միայն մեծ նշանակություն ունի մեր հողը, արեւը, ջուրը, այլեւ հայ կինը»: