Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական պլատֆորմ է ստեղծում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara

Մարտի 15 ին Զարուհի Փոստանջյանը համագումար է հրավիրում՝ նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու համար։ «Սփյուռքահայերը զրկված են իրենց իրավունքներից, նրանք չեն կարողանում իրենց դերն ունենալ քաղաքականությունում, ինչը բերում է բազմաթիվ արատավոր երևույթների»,- նշում է Զարուհի Փոստանջյանն ու հավելում, որ իրենց ուժը վերականգնելու է սփյուռքահայերի իրավունքները։ Թե ովքեր են իր հետ նոր ուժ ստեղծելու և թե ինչ է լինելու նորաստեղ ուժի անունը, պարզ կլինի համագումարի օրը, բայց Զարուհի Փոստանջյանը չհերքեց, որ իր հետ հայտնի քաղաքական դեմքեր կան . «Մեզ հետ մարդիկ չունեն կախվածություն այս հանցավոր իշխանությունից, նրանք կարող են դեֆորմացնել այս համակարգը, դեֆորմացնել լավ առումով»։ Նոր քաղաքական ուժը հետագայում էլ կդառնա կուսակցություն և նրա գլխավոր թիրախը կլինի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին։