Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհապաղ ազատ արձակել խղճի բանտարկյալ «հաց բերողին». Ազատամարտիկների դաշինք

Հասարակություն
hac-berox

Մենք՝ ազատամարտիկներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում քազբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին: Հատուկ առանձնացնում ենք «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող   հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:                                                                                   Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպս նաև ազդում երկրի ժողովրդավարական վարկանիշին, իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին: Կոչ ենք անում գործող իշխանություններին, համապետական ընտրությունների շեմին, լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ  «հաց բերողին»՝ անհապաղ: Ազատամարտիկների դաշինքի վարչություն