Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները վարդակակաչները կլինեն

Հասարակություն
unnamed-58

Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը: Ըստ այդմ,  Հոլանդիայից ներկրվել էր ավելի քան 500 հազար սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:  Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի   կպչողականության բարձր ցուցանիշ: Կակաչները մայրաքաղաքում բացվող  առաջին ծաղիկները կլինեն` գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները զարդարելով մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն