«Համացանցային գրողներին հանճարեղ չանվանել, ոչ թե գովք է պետք, այլ վերլուծություն» (տեսանյութ)
Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ միությունն այսօր ունի մոտավորապես 500 անդամ, սակայն ցավալի է, որ քիչ են ոչ միայն երիտասարդ գրողները, այլեւ ստեղծվող գրականությամբ հետաքրքրվողները։ Դրա մասին է վկայում նաեւ տպագրվող գրքերի տպաքանակը։ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ծանոթանում է նաեւ համացանցային գրողների ստեղծագործություններին, սակայն կոչ է անում ամեն փոքր ստեղծագործության հեղինակի հանճարեղ չանվանել եւ զուսպ լինել որակումներ եւ գանհատականներ տալիս։ «Ոչ թե գովք է պետք, այլ վերլուծություն, պետք է մեկնաբանություն, գրականությունը մեղր ու շաքար չի, որ ասես համով է, քաղցր է, լավն է։ Գրականությունը վերլուծության համար է մեկնաբանելու, ճանաչելու համար է»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջին 5 տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել նաեւ հայ գրականությունը արտերկրում եւ օտար լեզուներով ներկայացնելու առումով։ Մասնավորապես, 2016 թ-ին գերմանիայում անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով թարգմանվել են Ցեղասպանությունը վերապրած գրողների ստեղծագործությունները։