A
A
Բուն Բարեկենդան կամ «հայկական դիմակահանդես»
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը: Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանդես»:
Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը:
