Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահար՝ մերկասառույցի պատճառով

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Փետրվարի 25-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել մոտակա դաշտում գտնվող ցանկապատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի 51 DT 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել դաշտում գտնվող մետաղե ցանկապատին. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: