Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորում դահուկորդ է մոլորվել. թարմացված

Հասարակություն
sport-dahuk

Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի): ....... Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, ովքեր ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2001 թ. ծնված Կ. Չ-ին և տեղափոխել անվտանգ տարածք: