Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալ» - «Նապոլի». 30 տարի անց, նույն վայրում. ուղիղ

Սպորտ
unnamed-39-3

Այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կհյուրընկալի «Նապոլիին», իսկ Մյունխենում տեղի «Բավարիան» ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» հետ: Իսպանիայի մայրաքաղաքում ներկայումս բարձր տրամադրություն է տիրում արքայական ակումբի երկրպագուների շրջանում: Պատճառը ոչ միայն այն է, որ թիմը կրկին սկսում է պայքարը չեմպիոնների լիգայի համար, այլեւ այն, որ իրենց ամենաոխերիմ մրցակիցը՝ «Բարսելոնան», երեկ պարզապես ջախջախվել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի կողմից՝ 0:4: Բնականաբար, «ռեալիստների» ուրախությունն ավելի մեծ կլինի, եթե իրենց սիրելի թիմը նույնպիսի հաշվով պարտության մատնի իտալացիներին: Սակայն բուքմեյյքերներն ավելի համեստ են գնահատում մադրիդցեների հնարավորությունները եւ ամենահավանական համարում են 2:0 հաշվով հաղթանակը: Նշենք, որ 30 տարի առաջ թիմերը նույն մրցաշարում հանդիպել էին իրար հետ, եւ Մադրիդում կայացած խաղն ավարտվել էր հենց վերը նշած հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: «Բավարիա» - «Արսենալ» խաղում բուքմեյքերներն էլ ավելի շատ են հավատում տանտերերի հաղթանակին: Բոլորից տարածված տարբերակը դարձյալ 2:0-ն է: Եվրոգավաթներում թիմերն արդեն 10 անգամ պարզել են հարաբերություննները: Մյունխենում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է «Բավարիայի» խոշոր հաղթանակով՝ 5:1: Բացի այդ, գերմանական ակումբը չեմպիոնների լիգայում 15 անընդմեջ հաղթանակ է տարել սեփական դաշտում: Այս հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն դրանք կարող են դիտել նաեւ համացանցով, հետեւյալ կայքէջում